«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուն հայտարարել է, որ կիսապաշտպան Իվան Պերիշիչը չի հեռանա թիմից։
«Պերիշիչը լավ է խաղում։ Ես երկար ժամանակ հետևում եմ նրա կարիերային, նա պրոֆեսիոնալ է: Նա ուժեղ նախամրցաշրջանային փուլ անցկացրեց: Այնպես որ, նա ապագա ունի իմ թիմում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պերիշիչը կարող է վերադառնալ «Հայդուկ»։