«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0)։
«Մենք լավ սկսեցինք։ Տղաները գոլ խփեցին, բայց հետո պետք էր մի քիչ աշխատել։ Մենք կորցրինք գնդակներ, մեր փոխանցումները մեզ համար խնդիրներ ստեղծեցին, բայց որոշ ժամանակ անց «Մանչեսթեր Սիթին» սկսեց շատ ավելի լավ խաղալ։
Առաջին խաղը մի թիմի դեմ, որը նոր է հայտնվել Պրեմիեր Լիգա, միշտ էլ դժվար է: Նրանք ամեն ինչ տալիս են խաղադաշտում, բայց մեր բախտը բերել է, որ այդքան արագ բացեցինք խաղի հաշիվը։ Մենք նրանց հնարավորություն տվեցինք և պետք է կատարելագործվենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։