«Փյունիկը» փորձել է պայմանագիր կնքել ռուս պաշտպան Իլյա Կուտեպովի հետ, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, հայտնում է Sportball24.com-ը։
Այս պահին Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ բանակցությունները չեն ընթանում։ Նախատեսվում էր, որ Կուտեպովը «Փյունիկում» կփոխարինի Ալեքսանդր Միլկովիչին, ով տեղափոխվել է «Նոա»։
30-ամյա Կուտեպովը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է «Տորպեդոյում», իսկ մինչ այդ երկար ժամանակ պաշտպանել է «Սպարտակի» գույները։