Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ Գերմանիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի հանդիպման ժամանակ։
Մյոնխենգլադբախյան թիմը հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախեց թվով 5-րդ լիգան ներկայացնող «Բերսենբրյուկին»։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին՝ փոխարինելով Տոմաշ Կվանկարային։
Հանդիպման 77-րդ րոպեին Ռանոսը գոլային փոխանցում կատարեց Ռոբին Հակին, իսկ 89-րդ րոպեին Ռանոսը խփեց իր առաջին գոլը պաշտոնական խաղերում։