«Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը անդրադարձել է «Նապոլիի» հետաքրքրությանը ակումբի կիսապաշտպան Գաբրի Վեյգայի նկատմամբ։
«Անցյալ տարի Գաբրին հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ տարիքով և ներուժով: Նա կարող է վերածվել բարձրակարգ ֆուտբոլիստի: Նորմալ է, որ մեծ թիմերը հետաքրքրված են նրանով: Այսօր մենք գիտենք, որ կա պաշտոնական շահագրգռվածություն՝ տեսնենք, թե ինչպես կավարտվի այդ ամենը։ Նա շատ կարևոր է մեզ համար, և եթե Գաբրին մնա, ապա հիանալի կլինի»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Սելտան» մերժել է «Նապոլիի» 30 միլիոն եվրոյի առաջարկը:
2022/23 մրցաշրջանում 21-ամյա իսպանացին իսպանական ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։