«Լիվերպուլը» մտադիր է հաղթել «Չելսիին» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերի շուրջ «Բրայթոնի» հետ բանակցություններում, հայտնում է TalkSport-ը:
Մերսիսայդցիները պատրաստ են ավելի քան 100 մլն ֆունտ վճարել 21-ամյա էկվադորցու համար, ով արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Չելսիի» հետ։
2022/23 մրցաշրջանում Կայսեդոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: