«Լիվերպուլի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Ալ-Նասր» տեղափոխվելու իր որոշման մասին։
«Առաջին հերթին ես զրուցել եմ Ֆիրմինոյի հետ։ Նա փորձեց համոզել ինձ միանալ «Ալ-Իթթիհադին», բայց ես ընտրեցի «Ալ-Նասրը»։
Տրանսֆերային տարբերակը քննարկել եմ ընտանիքիս հետ։ Բոլորը ուրախ էին, քանի որ սա մահմեդական երկիր է։ Հատկապես մայրս խրախուսեց իմ տեղափոխությունը։ Ինձ համար դժվար չէր այս որոշումը կայացնելը, ես դա արեցի հանուն իմ հավատքի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The National-ը։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի առաջնություն էին տեղափոխվել նաեւ Մանեի նախկին թիմակիցներ Ռոբերտո Ֆիրմինոն, Ֆաբինյոն ու Ջորդան Հենդերսոնը։