«Վեսթ Հեմը» համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերի հետ պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի համար «Վեսթ Հեմը» կվճարի 35 միլիոն եվրո։ Սպասվում է, որ պայմանագրի անձնական պայմանները հեշտությամբ կհամաձայնեցվեն կողմերի միջև։
Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։