«Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը պայմանագիր է կնքել «Վեսթ Հեմի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա մեքսիկացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Կիսապաշտպանը հանդես կգա 19-րդ համարի ներքո։ Հաղորդվում էր, որ «Վեսթ Հեմը» ֆուտբոլիստի համար կվճարի 40 միլիոն եվրո։
Ալվարեսը «Այաքսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։