Մեյսոն Գրինվուդը մեծ ջանքեր է գործադրում՝ թիմ վերադառնալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը մեծ ջանքեր է գործադրում թիմ վերադառնալու համար, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրինվուդը սովորականից ավելի շատ է մարզվում արագ թիմ վերադառնալու համար։ Հաղորդվում է նաև, որ անգլիական «Յունայթեդի» վերաբերյալ որոշում կկայացվի մոտ ժամանակներս։ Նրան կարող են կամ վարձավճարով տալ այլ ակումբի, կամ հնարավորություն տալ հենց ակումբում:

Գրինվուդը բաց թողեց նախորդ մրցաշրջանը որակազրկման պատճառով: 2021/22 մրցաշրջանում երիտասարդ անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո։