«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն խոսել է Ուսման Դեմբելեի տրանսֆերի մասին

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն ասել է, որ «կապտանռնագույնները» գործնականում պայմանավորվել են ՊՍԺ-ի հետ հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի հարցում։

«Մենք ՊՍԺ-ի հետ Դեմբելեի հարցում որոշման եզրին ենք։ Բոլոր կողմերը ցանկանում են հնարավորինս արագ գործարք կնքե։ Դեմբելեն այսօր մեզ հետ չէ, քանի որ հույս ունենք մոտ ապագայում լուծել այս հարցը։ Մենք համաձայնության հասնելու ճանապարհին ենք»,- իր Թվիթերում Ջուստեի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 26-ամյա հարձակվողի համար «Բարսելոնային» կվճարի 50 միլիոն եվրո։ 2022/23 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։