Ուիլյամ Գալլաս․ ««Արսենալը» շատ մոտ կլինի տիտղոսին, բայց ես չեմ կարծում, որ նրանք չեմպիոն կդառնան»

«Արսենալի» և «Թոթենհեմի» նախկին պաշտպան Ուիլյամ Գալլասը գնահատել է 2023/24 մրցաշրջանում Միկել Արտետայի թիմի հնարավորությունները՝ նվաճելու ԱՊԼ-ի տիտղոսը։

«Վստահ եմ, որ այս մրցաշրջանում «Արսենալը» շատ մոտ կլինի տիտղոսին, բայց ես չեմ կարծում, որ նրանք չեմպիոն կդառնան: Կարծում եմ, որ «Արսենալին» պակասում է չեմպիոն դառնալու բնավորությունն ու անհատականությունը, և դա հենց այն էր, ինչ նրանց պետք էր նախորդ մրցաշրջանի վերջում: Ցանկանում եմ, որ այս մրցաշրջանում «Արսենալը» ցույց տա իսկական մարտիկների բնավորություն։

Ուզում եմ տեսնել ֆուտբոլիստների, ովքեր պատրաստ են շատ ավելի լավ խաղալ խաղադաշտում՝ ավելին պահանջելով միմյանցից։ Ցանկանում եմ տեսնել փորձառու ֆուտբոլիստների, ովքեր կգլխավորեն թիը, երբ խաղերի ժամանակ «Արսենալի» համար ամեն ինչ սխալ է կընթանա: Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալին» բացակայում է «հաղթել ամեն գնով» մտածելակերպը, և այդ պատճառով ես չեմ կարծում, որ նրանք տիտղոսը կնվաճեն այս մրցաշրջանում»: