ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է այս ամառ վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է ESPN-ն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին այժմ ավելի մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, քան «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։
Հիշեցնենք, որ իսպանական ակումբը այժմ ակտիվորեն փոխարինող է փնտրում Ուսման Դեմբելեին, ով կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում։