«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Էմերիկ Լապորտին

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է այս տրանսֆերային պատուհանում վաճառել թիմի կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» դեռ սպասում է ֆուտբոլիստի համար առաջարկների։ Լապորտը այս շաբաթ կխոսի իր խաղընկերների հետ՝ պարզելու իր ապագայի հետ կապված իրավիճակը։ Պաշտպանը լավ հնարավորություն ունի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին նախկինում կապում էին Թուրինի «Յուվենտուսի» հետ։