«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է նոր մրցաշրջանի սպասելիքներով։
«Չգիտեմ՝ արդյոք այս արդյունքը չափազանց մեծ սպասելիքներ է առաջացնում: Ես պարզապես ցանկանում էի որքան հնարավոր է շուտ նվաճել այս տիտղոսը, իսկ հետո մենք կարող էինք մտածել հաջորդի մասին, բայց մենք գիտենք, որ սա ֆուտբոլ է:
Այսօր դու նվաճում ես տիտղոս, իսկ վաղը պետք է մարզվես, պետք է ճիշտ պատրաստվես «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղին։ Շատ տարբեր խաղ է լինելու, շատ դժվար, և մենք գիտենք, որ պետք է գնալ օր օրի: Դա հիանալի է, դա բարձրացնում է մեր ոգին, հավատը և ամեն ինչ, մենք պարզապես ցանկանում ենք ավելի լավ խաղալ և հաղթել: Դա այն է, ինչ մենք պետք է անենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: