«Ֆուլհեմի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան թիմ

«Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբիոյոն հրաժարվել է տեղափոխվել «Թոթենհեմ», հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա անգլիացին մերժել է լոնդոնյան թիմի առաջարկը և ցանկանում է միանալ «Մոնակոյին»:

Անցած մրցաշրջանում Ադարաբոյոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: