«Սելթիկի» պաշտպանը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

«Սելթիկի» պաշտպան Կարլ Սթարֆելտը մոտ է «Սելտա» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա շվեդը իսպանական ակումբի հետ բանակցությունների առաջադեմ փուլում է։ Ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը անձնական խնդիրների պատճառով։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Սելթիկի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո։