ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը սպասում է, որ 24-ամյա ֆրանսիացին կհայտարարի փարիզյան թիմից հեռանալու ցանկության մասին, որից հետո նա առաջարկ կանի ֆուտբոլիստին։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հարձակվողի համար վճարել 180 միլիոն եվրո։
Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հարձակվողն այլևս չի կարողանա ակտիվացնել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը, քանի որ վերջնաժամկետը լրացել է հուլիսի 31-ին։