Միկել Արտետա. «Հրաշալի է հաղթել աշխարհի լավագույն թիմին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում թիմի հաղթանակը:

«Անհավանական զգացողություն: Դժվար թե ավելի լավ բան լինի, քան հաղթել աշխարհի լավագույն թիմին «Ուեմբլիում», և ինչպես մենք դա արեցինք: Դա իսկապես ոգեշնչող է:

Ահա թե ինչի համար ենք մենք այստեղ՝ նվաճել տիտղոսներ, տանել ակումբը դեպի հաջողություն: Հիանալի է տեսնել այդքան երջանիկ ու հպարտ մարդկանց»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։