Լոնդոնի «Չելսին» համալրում կունենա

«Չելսին» շուտով կներկայացնի «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև ստորագրվել են բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև պայմանագիրը ֆուտբոլիստի կողմից։ Հաղորդվում է, որ դարպասապահի հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2030 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա դարպասապահի տրանսֆերի համար «Բրայթոնին» կվճարեն 20 միլիոն եվրո, իսկ հինգ միլիոնը կարող են ստանալ նաև բոնուսների տեսքով։

2022/23 մրցաշրջանում Սանչեսը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ բաց թողնելով 30 գոլ։