Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»

Կատարի շեյխ Մաբհութ Ալ-Մարին, ով սոցցանցերում առաջին անգամ հայտնել է ՊՍԺ-ից Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին, հայտնում է, որ փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարն այս ամառ կլքի ՊՍԺ-ն։

Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», որտեղից հեռացել էր 2017 թվականին՝ տեղափոխվելով ՊՍԺ՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի ցանկանում պայմանագիր կնքել բրազիլացու հետ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։