«Բավարիան» վերջին առաջարկն է արել «Թոթենհեմին»

«Բավարիան» վերջին առաջարկն է արել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը արագ որոշում է պահանջում անգլիական ակումբի ղեկավարությունից։

Հաղորդվում է, որ եթե լոնդոնյան ակումբը ուշացնի պատասխանը, ապա «Բավարիան» պատրաստ է սկսել դիտարկել տրանսֆերային այլ թեկնածուներ։