Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կիսվել է գալիք մրցաշրջանում «Չելսիի» ելույթների սպասելիքներով։
«Դիտել եմ «Չելսիի» մի քանի ընկերական խաղեր ԱՄՆ-ում։ Կարծում եմ՝ թիմը սկսեց լավ ֆուտբոլ խաղալ։ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ «Չելսիի» համար հետաքրքիր մրցաշրջան կլինի: Մուդրիկից սպասելիքները շատ մեծ են։ Ակումբը մեծ գումարներ է ծախսել, նրա հետ պայմանագիր կնքվել է երկար ժամանակ։ Պայմանագրի 8 տարին նշանակում է, որ ակումբը հավատում է նրան:
Ակնհայտ է, որ նա դանդաղ մեկնարկ ուներ: Ցանկանում եմ նրան ամենայն բարիք և հաջող սկսել մրցաշրջանը՝ ցուցադրելով իր լավագույն որակները»,- Անդրեյ Շևչենկոյի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։