«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նշել է իր թույլ կողմերը, որոնց վրա կցանկանար աշխատել։
2022/23 մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում խփել է 30 գոլ։
«Կարևոր է աշխատել ուժեղ կողմերի վրա, ես երբեք չեմ դադարում դա անել: Ցանկալի է վեր հանել թույլ կողմերը։ Ինձ համար դա ձախ ոտքի և գլխի խաղն է: Ես ուզում եմ աշխատել սրանց վրա:
Կարծում եմ՝ մեկ մրցաշրջանում պետք է գլխով 7-10 գոլ հեղինակեմ։ Կարծում եմ՝ կարող եմ դա անել, եթե ճիշտ դիրք ընտրեմ։ Հաջորդ մրցաշրջանում ես այս թվերով կառաջնորդվեմ»,- ասել է Ռեշֆորդը Գարի Նևիլի հետ հարցազրույցում։