Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ․ «Կարծում եմ, որ նա կհամապատասխանի Պեպ Գվարդիոլայի խաղին»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը կիսվել է իր կարծիքով, թե որ մարզիչը կսազեր ֆուտբոլիստին։

«Ես կարծում եմ, որ Գվարդիոլան կհամապատսխանի Սպերցյանին որպես մարզիչ։ Գվարդիոլայի առաջարկած պահանջներն ու խաղաոճը կսազեին Էդուարդին, և նա չէր կորչի թիմում։ Կարևոր չէ՝ դա «Մանչեսթեր Սիթիում», թե մեկ այլ տեղ»,- Դավիդյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

Այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում 3 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը»։