Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Այդ մասին հայտնում է Evening Standard-ը։
Ըստ աղբյուրի՝ Պարեդեսի տրանսֆերով հետաքրքրված է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով արգենտինացի կիսապաշտպանի հետ աշխատել է ՊՍԺ-ում։ 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է փորձ ավելացնել «Չելսիի» ներկայիս կազմին:
Պարեդեսը դիտվում է որպես «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի այլընտրանք: «Չելսին» արդեն մի քանի փորձ է կատարել էկվադորցի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, սակայն անընդհատ մերժում է ստացել։ «Բրայթոնը» հրաժարվել է վաճառել Կայսեդոյին ավելի քան 116 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում Պարեդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: