Նաիր Թիկնիզյան․ «Ես վախենում եմ սարդերից, թռիչքից ու մթությունից»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր վախերի մասին։

«Ես ժամանակ չունեմ բոլորին թվարկելու։ Ես ձեզ կասեմ ամենահիմնականները: սարդեր, թռիչք և մթություն: Երբ մենք թռչում ենք թիմի հետ ու եթե դուք ինձ տեսնեք ինքնաթիռում, պարզապես նայեք իմ արձագանքին. ես թափահարում եմ ինձ և ցնցվում:

Մթության մասին։ Մանկուց ես վախենում էի մթության մեջ քնել, ուստի գիշերները միշտ ինչ-որ լույս էի վառ պահում։ Կարծում էի, որ ինչ-որ հեռավոր ուժեր կարող են ինձ գողանալ (ծիծաղում է): Այս միտքն էր իմ գլխում առաջ։

Իսկ սարդերի վախի մասին։ Դե, շատերը, հավանաբար, վախենում են սարդերից»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Թիկնիզյանը։