«Թոթենհեմը» մոտ է «Վոլֆսբուրգի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենին ձեռք բերելուն:
Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ «Թոթենհեմը» արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները 22-ամյա հոլանդացու հետ։ Պայմանագիրը կգործի մինչև 2028 թվականը և կներառի համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։ Սպասվում է, որ Վան դե Վենի տրանսֆերային արժեքը կկազմի 45 մլն եվրո:
«Վոլֆսբուրգը» հոլանդացուն ձեռք է բերել «Վոլենդամից» 2021 թվականին 3,5 միլիոն եվրոյով։ 2022/23 մրցաշրջանում Վան Դե Վենը «գայլերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի, 2 գոլային փոխանցման և 7 դեղին քարտի հեղինակ։