Լիոնել Մեսսին հետաքրքիր ցուցանիշի է հասել «Ինտեր Մայամիում»

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ դարձավ Լիգայի գավաթի 1/16 եզրափակչի «Օրլանդոյի» դեմ խաղում (3:1):

Մեսսին «Ինտեր Մայամիի» առաջին ֆուտբոլիստ է, ով երկու խաղում անընդմեջ մեկից ավելի գոլ է խփել, հայտնում է Opta-ն:

Ընդ որում՝ Մեսսին նույնպիսի ձեռքբերում է գրանցել մեկնարկային կազմում առաջին երկու հանդիպումներում։

Նախորդ խաղում Մեսսին դուբլի հեղինակ էր դարձել նաեւ «Ատլանտայի» դեմ խաղում։