Սաուդյան «Ալ-Հիլալը» լուծել է Մալկոմի տրանսֆերի դիմաց գումարը վճարելու խնդիրը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբիո Ալեյքսոն իր ալիքում։
Աղբյուրի համաձայն՝ «Զենիթը» կարող է մինչև այս շաբաթվա վերջ հայտարարել Մալկոմի հեռանալու մասին, ինչը դեռ չի արվել, չնայած այն հանգամանքին, որ բրազիլացին արդեն ներկայացվել է որպես «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ և մի քանի մարզում է անցկացրել «Ալ-Հիլալի» կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալը» չի կարող Մալկոմին ներառել մրցաշրջանի հայտացուցակում՝ բրազիլացու՝ «Զենիթ» տեղափոխության համար գումար փոխանցելու հետ կապված խնդիրների պատճառով։ «Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևի խոսքով՝ «Ալ-Հիլալը» Մալկոմի համար կվճարի 60 միլիոն եվրո։