Կիլիան Մբապպե․ «Մեծ պատիվ էր հանդիպել քեզ, շատ շնորհակալ եմ»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն դիմել է իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 2018/19 մրցաշրջանում ՊՍԺ-ում ֆուտբոլիստները միասին են խաղացել:

«Մեծ պատիվ էր հանդիպել քեզ և ճանաչել քո լեգենդար կարիերան: Ոսկի մարդ, ով արժեքավոր խորհուրդներ տվեց, որոնք ես կպահեմ ամբողջ կյանքում։ Ամենայն բարիք և շատ շնորհակալ եմ»,- գրել է Մբապպեն թվիթերում։

Ջանլուիջի Բուֆոնը «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է «Յուվենտուսին», որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ ՊՍԺ մեկնելը։

Ֆրանսիական երկամյա կարիերայից հետո Բուֆոնը նախ վերադարձավ «Յուվենտուս», իսկ այնտեղից 2021 թվականին տեղափոխվեց «Պարմա»։

Թուրինյան ակումբի կազմում դարպասապահը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է երկրի գավաթը, 6 անգամ՝ Սուպերգավաթը։ 2006 թվականին Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի հավաքականի հետ նվաճեց Աշխարհի գավաթը։