Հայտնի է, թե ուր կարող էր տեղափոխվել Անդրե Օնանան, եթե չտեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ»

Դարպասապահ Անդրե Օնանան կարող էր լինել «Չելսիի» կամ «Թոթենհեմի» ֆուտբոլիստ մինչև «Ինտերից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը: Այս մասին հայտնել է խաղացողի գործակալ Ալբերտ Բոտինսը։

«Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ։ Ապրիլին շատերը հարցնում էին ֆուտբոլիստի մասին։ «Թոթենհեմը», օրինակ, տեղեկատվություն է խնդրել: «Չելսին» շատ մեծ հետաքրքրություն ուներ։ Հանդիպումներ եղան Լոնդոնում, և «Չելսին» նույնպես հանդիպեց «Ինտերի» հետ, բայց Տեն Հագը առանցքային բաղադրիչ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ»,- Բոտինսի խոսքերը մեջբերել է Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ Օնանան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերից»: Հաղորդվում էր, որ Օնանայի տրանսֆերի համար «կարմիր սատանաները» իտալական ակումբին կվճարեն 55 մլն եվրո: Կամերունցի դարպասապահի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: