Ընկերական հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Camping World» մարզադաշտում մրցեց թուրինյան գրանդի՝ «Յուվենտուսի» դեմ։ Իտալական ակումբը կարողացավ առավելության հասնել Կառլո Անչելոտտիի սաների նկատմամբ 3։1 հաշվով։
Երկու թիմերը իրենց վերջին ընկերական խաղում գոլառատ հանդիպում անցկացրին։ Հանդիպման հենց առաջին րոպեին Մոյզե Քինը առաջ մղեց իատալական ակումբին։ 19 րոպե անց «Յուվենտուսի» կազմը վերջերս համալրած Տիմոտի Վեան կրկնապատկեց «Յուվենտուսի» առավելությունը։
Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը կրճատեղ հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Դուշան Վլահովիչը դրեց խաղի վերջակետը։
Հանդիպման տեսությունը՝ ստորև։