«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» ցանկանում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները և պատրաստ է մոտ օրերս հանդիպել Մագուայրի գործակալի հետ։
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է Մագուայրի համար վճարել 40 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: