Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել Իտալիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան «Ռոմայի» տրանսֆերային նպատակն է:

Todofichajes-ի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 17 մլն եվրո։

Մորատան անցած մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում, դառնալով՝ 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը իսպանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։