«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Ֆուլմինենսեի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ մերսիսայդցիները բրազիլական ակումբին առաջարկ են արել 24 միլիոն եվրոյի չափով։

Անդրեի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Վերջերս «Ֆլումինենսեն» մերժեց «Ֆուլհեմի» 22 միլիոն եվրոյի առաջարկը:

Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Ջորդան Հենդերսոնի և Ֆաբինյոյի հեռանալուց հետո ընդգծել էր թիմի կիսապաշտպանության գծում ուժեղացնելու անհրաժեշտությունը։