«Բարսելոնան» փախարինող է գտել Ուսման Դեմբելեին

«Ռենի» և Բելգիայի հավաքականի աջ եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն հայտնվել է եվրոպական մի շարք ակումբների  ուշադրության կենտրոնում, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է 21-ամյա ֆուտբոլիստին, եթե Ուսման Դեմբելեն հեռանա։ Բացի այդ, Դոկուն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։

«Ռենը» Դոկուին ձեռք է բերել «Անդերլեխտից» 2020 թվականին 26 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանում բելգիացին ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 28 մլն եվրո։