«Վալենսիան» իր երկրպագուներին կխնդրի չբերել արևածաղկի սերմեր տնային հանդիպումներին, հայտնում է Marca-ն։
Եթե երկրպագուները չկատարեն խնդրանքը, ապա ակումբը երկրպագուներից կպահանջի բոլոր կեղևները լցնել իրենց պայուսակների մեջ։ Արևածաղկի կեղևների դեմ պայքարի միջոցառումների համար ակումբը կդադարեցնի արևածաղկի սերմերի վաճառքը «Մեստալյայում»:
Մարզադաշտի աշխատակիցները դժգոհում են, որ տրիբունաներում եղած մեծ քանակությամբ արևածաղկի սերմի կեղևները առնետներին բերում են մարզադաշտ։
2022/23 մրցաշրջանում Վալենսիան Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 16-րդ տեղը։