«Լոկոմոտիվը» մերժել է գերմանական ակումբի՝ 2,5 միլիոն եվրոյի առաջարկը Նաիր Թիկնիզյանի համար

«Ռեալ-Սոսյեդադը» շարունակում է հետաքրքրվել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանով, հայտնում է Metaratings.ru-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մոսկովյան ակումբը մերժել է գերմանական «Վերդերի» 2,5 միլիոն եվրոյի առաջարկը։

Հունիսի 10-ին Metaratings.ru-ն հայտնել է, որ ֆուտբոլիստը եղել է «Ռեալ-Սոսյեդադի» ցուցակում: Ակումբն այն ժամանակ պատրաստ էր պաշտպանի համար վճարել 2 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 2 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ Ռուսաստանի առաջնությունում։ Նրա պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։