«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն պաշտոնապես դարձել է «Ալ-Իթթիհադի» ֆուտբոլիստ, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել, իսկ տրանսֆերային գումարը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմել է 47 միլիոն եվրո։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանում սաուդյան ֆուտբոլային ակումբը համալրվել է ֆրանսիացի Կարիմ Բենզեմայով ու Նգոլո Կանտեով, ինչպես նաև շոտլանդական «Սելթիկից» տեղափոխված պորտուգալացի Ջոտայով։ Թիմը մարզում է պորտուգալացի հայտնի մասնագետ Նունո Էսպիրիտո Սանտուն։
2018 թվականին «Լիվերպուլը» «Մոնակոյից» գնել է Ֆաբինյոյին 45 միլիոն եվրոյով։