Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

«Կոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ-Ֆաթեհ» ակումբում։

Տրանսֆերի գումարի վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա։

Սելարայանը 97 հանդիպման է մասնակցել «Կոլամբուսի» կազմում՝ դառնալով  38 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։