Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Ինչպես հայտնում է Onda Cero-ն, Մենդին ազդրի վնասվածք է ստացել շաբաթ օրը «Բարսելոնայի» դեմ խաղում (3:0) ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության շրջանակներում: Մադրիդի «Ռեալի» պաշտպանը փոխարինվել է առաջին խաղակեսի վերջում։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Ֆրան Գարսիան։
Սպասվում է, որ Մենդիի վերականգնումը կտեւի մոտ մեկ ամիս։ Այսպիսով, Ֆրան Գարսիան մրցաշրջանի մեկնարկում կդառնա Մադրիդի «Ռեալի» գլխավոր ձախ պաշտպանը։