Լյուկ Շոու․ ««Մանչեսթեր Յունայթեդի» նպատակը պետք է լինի բոլոր մրցաշարերում հաղթելը»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն կիսվել է թիմի՝ առաջիկա մրցաշրջանի սպասելիքներով։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ոգևորված է նոր մրցաշրջանի մեկնարկով: Անցած մրցաշրջանը բավականին դրական ստացվեց՝ բացառությամբ Անգլիայի գավաթի եզրափակչում կրած պարտության։ Մենք աշխատելու շատ տեղ ունենք։ «Մանչեսթեր Յունայթեդի» նպատակը հենց սկզբից պետք է լինի հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մենք մասնակցում ենք։ Ես զգում եմ, որ եթե մենք շարունակենք աշխատել մեր թիմն ուժեղացնելու վրա, ապա այս նպատակը միանգամայն հասանելի է»,- մեջբերում է Shaw Goal-ը։

28-ամյա Շոուն միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2014 թվականի ամռանը։ Մանկունիանցիների կազմում պաշտպանը 260 խաղում դարձել է 4 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։ Շոուն Անգլիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2014 թվականի մարտին և այդ ժամանակվանից 31 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում՝ դառնալով երեք գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: