ՊՍԺ-ն հայտարարել է «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Արնաու Տենասի հետ պայմանագիր կնքելու մասին։
22-ամյա իսպանացին փարիզցիների հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Տենասը «Բարսելոնայի» սան է և 2023 թվականի հուլիսին լքել է ակումբը: Դարպասապահը ոչ մի հանդիպում չի անցկացրել կատալոնացիների հիմնական կազմում, այլ խաղացել է տարբեր տարիքի երիտասարդական թիմերում։