Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ է դարձել «Ֆակելի» դեմ խաղում

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ է դարձել «Ֆակելի» դեմ խաղում։

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում հայ պաշտպանը հանդիպման 60-րդ րոպեին առաջ է մղել թիմին, իսկ հետո հանդիպման 90-րդ րոպեին դուբլ ձևակերպել իր հաշվին։ Նա խաղն սկսել է մեկնարկային րոպեներից։

«Լոկոմոտիվը» 4։1 հաշվով հաղթեց «Ֆակելին» Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում և այս պահին ունի 4 միավոր երկու խաղերից հետո։