«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Ատալանտայի» հետ՝ հարձակվող Ռասմուս Հոյլունդին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ գործարքը կկազմի մոտ 70 մլն եվրո՝ հաշվի առնելով հավելյալ բոնուսները՝ ակումբները փաստաթղթերը կպատրաստեն հաջորդ օրը։ 20-ամյա հարձակվողը վաղուց է պայմանավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հինգ տարվա պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դանիացին անգլիական ակումբում տարեկան 5 մլն եվրո է ստանալու։
Հոյլունդը «Ատալանտայում» է 2022 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։