Եվրագավաթներում Լուկա Յուրիչիչը միանգամից 3 ռեկորդ է սահմանել հայկական ակումբների ռմբարկուների շրջանում։
Ամենաբարձր արդյունավետությունը` 6 գոլ։
Անընդմեջ գոլեր` 4 խաղ։
Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու` 4 գոլ։
Լուկան այս ցուցանիշներին հասել է ընդամենը մեկ տարում: Եվրոպայում առաջին գոլը «Փյունիկի» կազմում նա հեղինակել է 2022-ի հուլիսի 26-ին «Դյուդելանժի» հետ արտագնա խաղում։