Էդեն Ազարը մոտ օրերս կարող է հայտարարել կարիերան ավարտելու մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը մոտ օրերս կարող է հայտարարել կարիերան ավարտելու մասին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ բելգիացու համար գնալով ավելի հավանական է դառնում կարիերան ավարտելու տարբերակը։

Ավելի վաղ խոսվում էր Էդեն Ազարի՝ ՄԼՍ տեղափոխվելու մասին, մասնավորապես՝ «Ինտեր Մայամիի»։