Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին տուրում մրցեցին «Վեստ Արմենիան» և «Շիրակը»։
Գյումրեցիները հաղթեցին գոլառատ խաղում՝ 4-2 հաշվով։ «Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ Սերյոժա Ուռուշանյանը, մեկ անգամ էլ աչքի ընկան Լյովա Մրյանը և Դոնալդ Կոդիան, իսկ «Վեստ Արմենիայից» աչքի ընկան Արտեմ Գևորկյանը և Սարգիս Մեթոյանը։
Նշենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց «Վեստ Արմենիայի» ռուս պաշտպան Զալիմ Մակոևը։