«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ միլանյան թիմ ձախողված տեղափոխության մասին։
«Լուկակուի վերադա՞րձը։ Այս պատմությունն արժանի է մեկ այլ ավարտի»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր Թուրինի «Յուվենտուսի» հետ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի համաձայնության մասին։
2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 40 միլիոն եվրո: